Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել (Տեսանյութ)

Օգոստոս 17,2015 15:49

«Էրեբունի» բժշկական կենտրոնում օգոստոսի 8-ին եռյակ է ծնվել: Նորածինների մայրը՝ 38 ամյա Անի Բադալյանն արդեն մեկ դուստր ուներ, բայց ամուսնու հետ որոշել էր դիմել արհեստական բեղմնավորման՝ «Էկո»-ի: Կինն ասաց, որ բնական ճանապարհով էլ կարող էր հղիանալ, սակայն ամուսնու հետ շատ էին ցանկանում միանգամից շատ երեխա ունենալ եւ անգամ ֆինանսական մեծ ծախսերը հետ չեն պահել ամուսիններին դիմել արհեստական բեղմնավորմանը. «Որոշեցինք «Էկո» անել, որովհետեւ հավանականությունը մի քանի բալիկի ծննդի ավելի շատ է: Ճիշտ է, հնարավոր է մեկ երեխա ծնվեր, բայց մենք ռիսկի գնացինք մեր բժշկուհու հետ եւ երեք էմբրիոն տեղադրեցինք, եւ Աստծո հաջողությամբ երեքն էլ դարձան բալիկ: 2 էմբրիոն էլ ունենք, 2-3 տարուց կգնանք նրանց հետեւից»,-ասաց Անի Բադալյանը:

«Սա Էլինան է, սա Մարտինը, սա էլ՝ Նարեկը»,-եռյակներից առաջինից երրորդը հերթականությամբ մեզ հետ ծանոթացնում է մայրը: Անին արդեն երեքի բնավորությունները նկատել է. «Աղջիկս արդեն աղջկական կապրիզներ է ցույց տալիս, իրեն բոլորից շատ եմ գրկում, փոքրը՝ Նարեկը շատ խորամանկ ու ճարպիկն է, ինքն ամենաուշն է «կյուվեզից» դուրս եկել, բայց ամենաարագն է մեծանում: Մարտինն էլ խելոք է, անունը պապիկի պատվին ենք դրել, ժողովրդական նկարիչ է, հույս ունենք պապիկի տաղանդը կունենա»:

ErexaneR-3 erebuni-ihivandanoc

Անին ասաց, որ շատ կուզենային երեքն էլ աղջիկ ծնվեին, սկզբում բժիշկներն ասել էին՝ երեքն էլ տղա է, բայց քանի որ հղիությունը շատ ցանկալի ու սպասված էր ու շատ բարդ, ինչպես Անին ասաց՝ սեռը կարեւոր չէր, միայն թե առողջ երեխաներ լինեին:

«Երեխաների առողջական վիճակը լավ է»,-վստահեցրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը: Բժշկի ներկայացմամբ՝ Անի Բադալյանի 2-րդ հղիությունն էր եւ 2-րդ ծննդաբերությունը. «Առաջինը եղել է ինքնուրույն, իսկ սա՝ արտամարմնային հղիություն էր: Անին ի սկզբանե գտնվել է «Էրեբունու» բժիշկների հսկողության տակ, վերջին 40 օրը գտնվել է հղիների բարձր ռիսկի բաժանմունքում, քանի որ բավականին լուրջ հղիություն էր, եւ այն պետք է վարվեր ստացիոնար բաժանմունքում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31