Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Դրանից հետո չեմ կարող նայել մարտի 1-ին զոհվածների հարազատների աչքերին

Օգոստոս 17,2015 14:48

ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակը տեղեկացրել է, որ օգոստոսի 16-ին կյանքի 89-րդ տարում վախճանվել է Ռոբերտ Քոչարյանի մայրը՝ Էմմա Արսենի Օհանյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա Սբ. Հովհաննես եկեղեցում:

«Առավոտը» Հայաստանի նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը մասնակցելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապված սգո արարողությանը, ինչին ի պատասխան`պարոն Սարգսյանն ասաց. «Նախ, ինչպես ընդունված է նման դեպքերում, ասեմ` Աստված հոգին լուսավորի և ողորմի: Ոչ՝ չեմ մասնակցելու, որովհետև դրանից հետո չեմ կարող նայել մարտի մեկին զոհվածների հարազատների և մտերիմների աչքերին:

Ես լուրջ խնդիրներ ունեմ Ռ. Քոչարյան քաղաքական գործչի, և շատ ավելի լուրջ խնդիրներ՝ Ռ. Քոչարյան մարդու հետ, բայց դա, ի տարբերություն իրեն, որևէ կերպ չի առնչվում իր ընտանիքի անդամներին ու հարազատներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31