Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովի պաշտպանը երբեմն պոռթկում էր, չէր դիմանում այն ստին, որը ներկայացվում էր». Լուսինե Սահակյան

Օգոստոս 17,2015 14:01

«Ռուսական կողմը շատ լավ հասկանում էր, թե ինչու է նույն Պերմյակովը, որը կարող էր 7 հոգու սպանել, հայտնվել Հայաստանում: Քրգործի շատ քիչ նյութեր հրապարակվեցին, բայց նույնիսկ այդ հրապարակման պայմաններում ակնհայտ էր, որ Հայաստանն այդ զինվորների համար աքսորավայր է, գալիս են նրանք, ովքեր ունենք որոշակի խնդիրներ, դասալիք են: Ռուսական կողմի հարցերը նույնիսկ, երբ տալիս էին պաշտպանական կողմին, միտված էին նրան, որ տպավորություն ստեղծվի՝ իրենք լավագույն զինվորներին են ուղարկում ՀՀ: Այդ դատավարության ընթացքում հատկապես կանգ էին առնում այդ հանգամանքիվրա: Եվ շատ ծիծաղելի էր, որ սպայական կազմի այն վկաների ցուցմունքները, որոնք ասում էին, թե ինչպես են ընտրել Պերմյակովին, որ բազմաթիվների միջից ընտրել են հենց Պերմյակովին՝ որպես լավագույն կադր: Դա այն դեպքում, երբ անձնական գործից երեւում էր, որ 8 անգամ դասալքություն է կատարել այդ անձը: Եվ նա համարվում է լավագույն կա՞դր»,- «Բլից ինֆո» ակումբում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբաններից մեկը՝ Լուսինե Սահակյանը, այսպես կիսվեց իր տպավորություններով՝ ստացած Վալերի Պերմյակովի դատավարությունից:

Մեղադրող կողմը դատավարության ընթացքում պարբերաբար նշել է, որ Պերմյակովը վնաս է հասցրել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին: Ըստ Լուսինե Սահակյանի, մեզ համար տվյալ դեպքում կարեւորն այդ հարաբերություները չէին, կարեւորն այն էր, որ բոլորը պատժվեին,որպեսզի մյուս անգամ ծածկադմփոց չլինի. «Ռուսական կողմը խնդիրը չի լուծում, ընդհակառակը, փակում է իր խնդիրը՝ պատասխանատվության չենթարկելով իրենց աշխատակիցներին: Դա վիրավորանք էր հայկական կողմին, չեն տեսնում, որ դիմացինը հասկանում է, որ իրենք սխալ են: Անգամ պաշտպանական կողմն այսպիսի հարց էր հնչեցնում՝ դուք չգիտեի՞ք, որ իր եղբայրը մարդասպան է, նրան զորակոչելու ժամանակ չգիտեի՞ք: Անգամ նա, որ ազգությամբ հայ էր, երբեմն պոռթկում էր, չէր դիմանում այն ստին, որը ներկայացվում էր դատավարության ընթացքում, թե գնացել, ընտրել ենք լավագույն զինվորին, որ բերեինք Հայաստան»:

Varosyan_Sahakyan_

 

Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ, ոչ մի հարցի պատասխան, ըստ էության, չստացան դատավարությունից: Հարցին՝ որեւէ դրական բան չկա՞ր՝, օբյեկտիվ նա պատասխանեց. «Դրականն այն էր, որ եղավ դատավարություն, ինչ-որ բան եղավ: Կարող էր դա էլ չլիներ»:

Փաստաբաններն ասացին, որ Պերմյակովի՝ սպանության գործով դատավարության հետ կապված արդեն խոսակցություններ կան, որ հնարավոր է անցկացվի ռուսական ռազմաբազայում: Լուսինե Սահակյանն ասաց, որ առնվազն իրենք դեմ կլինեն, քանի որ այնտեղ չկան պայմաններ, լավ չի լսվում հարցուպատասխանը, բացի այդ, դահլիճը փոքր է, բավարար տեղ չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31