Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ կարելի՞ է տաշի-տուշի անել». «Ա1+»

Օգոստոս 17,2015 13:53

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը անհեթեթ է համարում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կառուցապատման իրականացումը։ «Այնտեղրն է։ Սուրբ վայր է, ո՞նց կարելի է որևէ բան կառուցել»։

Տարածքում, ինչպես հայտնի է՝ նախատեսվում է ժամանցի գոտու ստեղծում։ Քանդակագործ, համալիրի ճակատային հատվածի հեղինակ Ֆերդինանդ Առաքելյանը նույնպես դեմ է այդ տարածքում որևէ նոր շինության կառուցմանը։ «Ես վարչապետին ուզում եմ հարց տալ. իրեն չի՞ մտահոգում այդ կառավարությունը, որ ինչ դնում են, անցնում է։ Ավելի լավ է, այդ շենքը քանդեն, տանեն եղեռնի զոհերի հուշահամալիրից հեռու, քան ինչ-որ նոր բան այնտեղ կառուցեն»։

Պարոն Առաքելյանը զարմանում է պետության որդեգրած քաղաքականության վրա։ «Ի՞նչ է նշանակում մառոժնի ծախել, մարմնավաճառներ բերել, ամեն ինչ անել՝ այդ շենքը պահելու համար։ Էդ Լուվրը էդպե՞ս են պահում, Լա Սկալան էդպե՞ս են պահում»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31