Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը սահմանադրական բարեփոխումների ժամկետներից տեղյակ չէ

Օգոստոս 17,2015 13:18

Մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը հայտարարել էր, որ սահմանադրական հանրաքվեն ամենայն հավանականությամբ կանցկացվի նոյեմբեր ամսին, իսկ օգոստոսի վերջին օրերին, նախագիծն արդեն կուղարկվի ԱԺ: Այսօր «Փաստարկ» ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին`իբրեւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ ինքը կարո՞ղ է ավելի հստակ խոսել սահմանադրական բարեփոխումների գործընթացի ժամկետների մասին, ՀՀԿ-ում նման քննարկումներ եղե՞լ են`ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն ասաց. «Տեղյակ եմ այնքան, որքան դուք ասացիք»:

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը սահմանադրական բարեփոխումների նախագծում կարեւոր է համարում նաեւ ազգային փոքրամասնությունների խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունը: «Դրանով կմեծացնենք համախմբվածությունը մեր պետության շուրջ»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Aravot.am-ի հարցին`նախագծով սահմանվում է մեծամասնական ընտրական համակարգի վերացում, ու ստացվում է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է պարտադիր ընդգրկված լինեն որեւէ քաղաքական ուժի կազմում: Ի դեպ, այդ առիթով մամուլում իր տարակուսանքն էր հայտնել եզդիական համայնքի ներկայացուցիչ Բորիս Մուրազին, իշխող ուժի ներկայացուցիչը պատասխանեց. «Պետք է մի քիչ սպասենք, նախագիծը եթե ընդունվի, ԸՕ-ում հստակություններ կլինեն»: Հստակեցնող հարցին`բացառություններ կարվե՞ն, ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց համբերություն ունենալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31