ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում էին ամառային մարզաառողջարանային ճամբարներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` պատասխանատուները պարբերաբար այցելել են հանգստացող երեխաներին: Երեխաների համար կազմակերպվել է հագեցած ու բազմաբովանդակ ճամբարային առօրյա: Հուլիսի 27-ից ճամբարներում երրորդ հերթափոխով հանգստացող երեխաները վերադարձել են Երևան: Հանրագումարում երեք հերթափոխով ճամբարներում հանգստացած երեխաների թիվը հասել է 1175-ի:
Երևանի քաղաքապետարան