Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1.24 մլն.դրամ

Օգոստոս 17,2015 11:48

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 10–14.08.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 530.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 165.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Արմավիրի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.24մլն.դրամ:

ՀՀ բնապահպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31