Օգոստոսի 16-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորանի այգում կայացել է մեղրի եւ հատապտուղների 4-րդ փառատոնը:
Սորանի այգում է գտնվում Բերդի թանգարանը: Այդ օրը Բերդի թանգարան է այցելել շուրջ 1300 մարդ՝ փառատոնի մասնակիցներ, Մեհրաբի զորամասի զինծառայողներ, Բերդ քաղաքի եւ այդ տարածաշրջանի բնակիչներ; Թանգարանի մուտքը եղել է անվճար:
Թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը հայտնեց, որ թանգարանում կայացել է Բերդ քաղաքից նկարիչ Վարդան Աբգարյանի նկարների ցուցադրությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ