Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանն ու ՀՀ վարչապետը միասին այցելում են Ամուլսարի հանքավայր

Օգոստոս 17,2015 10:50

Օգոստոսի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ուղեկցությամբ այցելեց «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիր: Ամուլսարի ծրագիրն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում, որի շրջանակում կան մի շարք ներդրումային ընկերություններ Միացյալ Նահանգներից: Դեսպանը, վարչապետը և էներգետիկայի նախարարը շրջայց կատարեցին Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում ՝ «Լիդիանի» հայաստանյան մասնաճյուղ «Գեոթիմ» ընկերության գործադիր տնօրեն պ-ն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ, ով ներկայացրեց մանրամասներ պլանավորվող ներդրումների ու ծրագրի շինարարական ու գործառնական փուլերում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ:

Այցի ընթացքում դեսպան Միլսը նշեց, որ այս հանքավայրի գործարկումը կարևոր տնտեսական հնարավորություն է Հայաստանի համար և շեշտեց, որ հավասարապես կարևոր է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը: Այս առումով դեսպան Միլսը նշեց, որ «Լիդիան» ընկերությունը հայտնի է բնապահպանական միջազգային ստանդարտների ապահովման ու պատասխանատու հանքարդյունահանման իր գործելակերպով:

Դեսպան Միլսը հույս հայտնեց, որ «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիրը կդառնա պատասխանատու հանքարդյունահանման օրինակելի ծրագիր, որը ցույց կտա, որ հնարավոր է ապահովել բնապահպանական ու տնտեսական շահերի հավասարակշռում:

Իր խոսքում դեսպան Միլսը ջերմորեն ողջունեց ՀՀ կառավարության վերջերս կայացրած որոշումը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը» (ԱՃԹՆ) անդամակցելու վերաբերյալ: ԱՃԹՆ հիմքում այն սկզբունքն է, որ հասարակությունը հնարավորություն ունենա տեսնել և վստահություն ունենալ, որ երկրի բնական պաշարների արդյունահանումը ընթանում է լավագույն մեթոդների կիրառմամբ և հասույթի բաշխումն իրականացվում է պատշաճ ձևով: Դեսպանը փաստեց, որ «ԱՃԹՆ ստանդարտներն ապահովող երկիր դառնալու ճանապարհին անելիքներ շատ կան, սակայն երբ դա ապահովված լինի, ավելի մեծ հասարակական թափանցիկություն կապահովվի հանքարդյունաբերության ոլորտում, ինչն էլ կօգնի այս ճյուղի կայուն զարգացմանը»: Եզրափակելով՝ դեսպանն ասաց. «Միացյալ Նահանգները մեծապես արժևորում է խորացող տնտեսական կապերը Հայաստանի հետ և ողջունում է գործարար միջավայրի բարելավման հարցում ՀՀ կառավարության ստանձնած հանձնառությունները»:

Հաջորդ օրն առավոտյան դեսպանը, վարչապետը և էներգետիկայի նախարարը ծանոթացան «Լիդիանի» կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում իրականացվող համայնքային զարգացման երկու ծրագրերի՝ արվեստի դպրոցի և մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների ընթացքին Ջերմուկում: Դեսպան Միլսը շեշտեց այն օգուտները, որ ստացվում են արևմտյան կորպորատիվ բիզնես գործելակերպի լավագույն ավանդույթներից մեկի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի արդյունքում, որոնց միջոցով տնտեսավարող ընկերությունները մասնակից են դառնում տեղի համայնքի խնդիրների լուծմանն ու իրենց ներդրումն են ունենում համայնքի զարգացման ու բարելավման հարցում:

Հայաստանում առողջ ու պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը աջակցելու նպատակով վերջերս ԱՄՆ դեսպանությունը բնապահպանների ու հանքարդյունաբերության ներկայացուցիչների համար կազմակերպել է երկու ճանաչողական այց դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ մասնակիցները ծանոթացել են հանքերի շահագործման, շահագործման դադարեցման (կոնսերվացման) ու կրկնակի շահագործման ամերիկյան փորձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    Հայատանի անխնա թալանը “արևմուտքի” կողմից շարունակվում է:
    ԱՄՆ-ի դեպսանը եկել է անձամբ համոզվելու, որ դրան խանգարող հանգամանքներ չկան:

  2. Atshak says:

    “բնապահպաններին” էլ կուպիտ արեցին ———————–վերջերս ԱՄՆ դեսպանությունը բնապահպանների ու հանքարդյունաբերության ներկայացուցիչների համար կազմակերպել է երկու ճանաչողական այց դեպի Միացյալ Նահանգներ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31