Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ սերնդի մեր ըմբիշների մոտ ինչ-որ մի բան այն չէ՞

Օգոստոս 17,2015 10:40

Բրազիլիայում ավարտվեց հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ երկու ոճերում հանդես եկած Հայաստանի հավաքականների 12 մարզիկները միասին (6-ական հունահռոմեական եւ ազատ) նվաճեցին ընդամենը մեկ բրոնզե մեդալ: Այն բաժին հասավ 120 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Էդգար Խաչատրյանին:

Եթե մեր երիտասարդ հունահռոմեականներից հինգը կարողացան մեկնարկային գոտեմարտերում մեկ կամ երկու հաղթանակ տանել, ապա ազատ ոճում պատկերը միանգամայն հակառակն էր: Մրցագորգ մտած վեց ըմբիշներից միայն 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանին հաջողվեց հիմնական մրցաշարում մեկ հաղթանակ տանել: Մյուսները միմյանց ետեւից հանդիսատեսի վերածվեցին հենց առաջին իսկ գոտեմարտից հետո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ unitedworldwrestling.org-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31