Լրահոս
Օրվա լրահոսը

Զարթոնք (բանաստեղծություն)

Օգոստոս 17,2015 10:38

Նվիրված էլ. էներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցի մասնակիցներին

Հպարտանալու ավելի բան կա՞,

Քան առյուծների այս հսկա ծովը,

Հերոս տղերքի ավյունն է վկա,

Նրանց չի հաղթի անգամ բիրտ սովը:

 

Նրանք երկնեցին արևի ծոցից,

Եվ իրենց ջերմով լցրին մեր հոգին,

Հողմերը անգամ հալվեցին բոցից,

Նորից վեր հառնեց այս ազգի ոգին:

 

Նոր հույսեր ծնվեց մարդկանց սրտերում,

Քնած երազը նորից բողբոջեց,

Ծիածանների պար է երկնքում,

Մոգական մի ուժ հին վերքն ամոքեց:

 

Աշխարհի աչքը հետևում է մեզ,

Թե ի՞նչ հողմեր են Հայաստան երկրում,

Առյուծ տղաներ, խաղաղություն ձեզ,

Ձեր ցանած սերմը կբերի բեկում:

 

Ձեզ ետ չի պահում և ոչ մի պատնեշ,

Դրանք հալվում են ձեր ոգու շանթից,

Տիրոջ օրհնանքը պահապան է ձեզ,

Այս գործն արդար է անկախ արդյունքից:

 

Դուք փոթորկում եք ծով ալիքի պես,

Դժվար Ձեր շարժը կանգնեցնել լինի,

Ձեր ամեն քայլը խորն է, հեռատես,

Ինչ որոշել եք, հաստատ կլինի:

 

Անկասելի է Ձեր ոգու ուժը,

Այն կտապալի ցանկացած արգելք,

Թե ձեր դեմ ելնի չարի մշուշը,

Զուտ շնչառությամբ այն կտապալեք:

 

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31