Լրահոս
Օրվա լրահոսը

Լոլիկը՝ ստամոքսի խոցի, լյարդի եւ սրտանոթային հիվանդությունների դեմ

Օգոստոս 17,2015 12:15

Լոլիկը սկզբնական շրջանում համարվել է թունավոր, որի պատճառով խուսափել են այս բանջարեղենի օգտագործումից: Հետագայում՝ համոզվելով, որ բույսը ոչ թունավոր է եւ օժտված է համային յուրօրինակ հատկանիշներով՝ դարձավ շատերի սիրելի բանջարեղենը: Գիտնականների բազմաթիվ ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ լոլիկը մարդու օրգանիզմի համար օգտակար նյութերի մի մեծ շտեմարան է: Զարմանալին այն է, որ կան մարդիկ, որոնք դեռեւս խուսափում են լոլիկից ոչ այն պատճառով, որ կարծում են՝ թունավոր է, այլ այն, որ լոլիկը պարունակում է թրթնջկաթթու, որը կարող է վնասակար ազդեցություն թողնել աթերոսկլերոզով  եւ հոդատապով տառապող հիվանդների վրա: Այս կարծիքը վաղուց արդեն ժխտվել է, քանի որ նշված թթվից լոլիկը շատ քիչ է պարունակում, իսկ ընդհակառակը, նրա մեջ կա ֆոլաթթու, որն արգելակում է աթերոսկլերոզի առաջացումը: Բացի այդ, լոլիկը հարուստ է մի շարք միկրոտարրերով, վիտամիններով, այդ թվում՝ A, C, B, B2, PP եւ կարոտին: Չպետք է մոռանալ, որ այս բանջարեղենը վիտամին C-ի պարունակությամբ «մրցում» է կիտրոնի եւ նարնջի հետ: Բավական է նշել, որ 100 գրամ լոլիկի մեջ պարունակում է 40-45 միլիգրամ վտամին C, այն դեպքում, երբ միջին տարիքի մարդու վիտամին C -ի օրական նորման կազմում է 70 միլիգրամ: Նրա մեջ քիչ չեն նաեւ կալիումը, ֆոսֆորը, երկաթը, օրգանական թթուները, որոնք մեր առողջության պահպանման հարցում մեծ դեր են խաղում:

Հայտնի է, որ մենք՝ հայերս, ընդհանրապես շատ ենք օգտագործում միս, զանազան ճարպեր, կրուպեղեն, ձուկ եւ այլն, որոնք օրգանիզմում առաջացնում են թթվային միջավայր, խանգարում նյութափոխանակությանը եւ պայմաններ ստեղծում վաղաժամ ծերության համար: Լոլիկը մասամբ չեզոքացնում է այդ թթուները, նպաստում է մեր առողջությանը եւ երկարակեցությանը:

Սրտի ցանկացած հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում ե՛ւ լոլիկի թարմ հյութ խմել, ե՛ւ այդ բանջարեղենով թարմ աղցաններ ուտել:

Ստամոքսի խոցի դեպքում առաջարկվում է օրը երեք անգամ խմել լոլիկի թարմ հյութ: Բուժումը շարունակել 2 շաբաթ, այնուհետեւ ընդմիջել 10 օր եւ դարձյալ շարունակել 2 շաբաթ: Բացի ստամոքսի խոցի բուժումից, լոլիկը բուժիչ հատկություն ունի նաեւ լյարդի հիվանդությունների ժամանակ: Անհրաժեշտ է 200 գրամ շոգեխաշած եւ հարած դդմին ավելացնել մի փոքր կարագ, լավ խառնել եւ ստացված զանգվածին ավելացնել 2 բաժակ լոլիկի թարմ հյութ, դարձյալ խառնել եւ ընդունել օրվա ընթացքում 2 անգամ՝ ուտելուց հետո:

Պատրաստեց Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2015

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31