Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողօրհնեքը` Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում

Օգոստոս 16,2015 21:45

Ինչպես հայոց բազում եկեղեցիներում, այնպես էլ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր Սուրբ Համբարձման եկեղեցում օգոստոսի 16-ին կայացավ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է:

Տոնը հայտնի է նաև որպես Խաղողօրհնեք տոն: Առավոտյան եկեղեցում շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին բերձորցիներ հյուրեր, օտարերկրացի զբոսաշրջիկներ:

DSCN4943

Եկեղեցու երգչախմբի ուղեկցությամբ հնչեցին հոգևոր երգեր, աղոթքներ: Հայր Աթանասը ներկայացրեց տոնի խորհուրդը, խոսեց Սուրբ Մարիամի մասին, ով վախճանվելուց/Սուրբ Գրքում նշվում է Ննջելուց հետո/ Հիսուս Քրիստոս բյուր հրեշտակներով ծածկաբար եկավ Իր Պատվական և Սուրբ ծնողի մոտ, որպեսզի պատվի հանգուցյալի մարմինը, ինչպես որ պատվեց կենդանության օրոք: Ներկայացնելով Աստվածածնի Վերափոխման ողջ պատմությունը՝ Հայր Ափանասը ևս մեկ անգամ միասնության կոչ արեց՝ ուժ ու կորով,   անփորձանք  ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով մեր զինվորներին, խաղաղություն ու զորություն մեր ժողովրդին, որ Տիրոջ Աջը մշտապես հովանի լինի Հայոց երկրին:

Այնուհետև հոգևոր երգերի հնչյունների ու խնկաբույրի  մեջ օրհնեց խաղողը, որը համարեց մրգերի ու պտուղների թագավոր: Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։

Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության, ապահով լինելու խորհուրդ:

Հայր Աթանասը Խաղողօհնենքի խորհուրդը կապեց նաև Նոյ Նահապետի հետ, ով, իջնելով Արարատից, խաղող տնկեց և նրանից ստացած գինին Տիրոջ կամքով վայելելով, ուրախացրեց իր տրտմած սիրտը: Գինին, որպես սրբություն հավաստում է նաև Հիսուսը՝ այն համարելով իր Սուրբ Արյունը: Օրհնելով խաղողը՝ հոգևորականներն այն բաժանեցին ներկաներին, որոնց մեջ շատ էին փոքրիկներն ու երիտասարդները: Տոնի խորհուրդը կարևորեցին Սուրբ Համբարձման եկեղեցուն կից ծխական խորհրդի անդամները՝ Եկեղեցու Խաչքավոր Գալուստ Սահակյանը, Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանը, տոնին ներկա բնակիչներ:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31