Հայաստանի ազատ ոճային ըմբիշները ավարտեցին մրցելույթները Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:
Մեր հավաքականը տուն կվերադառնա ձեռնունայն: Այսօր նախնական գոտեմարտերում անհաջողության մատնված մեր երեք ըմբիշների հույսերը չարդարացան: Նրանց նկատմամբ առավելության հասած մրցակիցները տարբեր փուլերում պարտվեցին, ինչի հետեւանքով մեր տղաները զրկվեցին սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հեռանկարներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ