Հայաստանի երիտասարդ ազատ ոճային ըմբիշները Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում ոչ մի բանով առանձնապես աչքի չեն ընկնում:
Այսօր մրցագորգ մտած մեր երեք մարզիկներից երկուսը՝ 55 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը եւ 66 կգ քաշային Գեւորգ Մխեյանը հենց առաջին մարտերը տանուլ տվեցին: Մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո պարտվեց նաեւ Սարգիս Հովսեփյանը (84 կգ): Հիմա նրանք հույսը դրել են իրենց հաղթողների հետագա հաջող մրցելույթների վրա, որպեսզի վերջինները հասնեն եզրափակիչ ու իրենք սփոփիչ գոտեմարտերում բրոնզի համար պայքարելու շանս ստանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ