Գյումրիում այսօր՝ օգոստոսի 16-ին Մուշ 2 թաղամասում դանակահարության դեպք է տեղի ունեցել: Դանկահարվածները հայր եւ որդի են: Որդին առավոտյան ժամը 07:00-ին տեղափոխվել է Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ հայրը Վահան Մխոյանը Գյումրիի բժշկական կենտրոն:
NEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Հրաչյա Խաչատրյանը փոխանցեց, որ 55-ամյա Վահան Մխոյանի վնասվածքները վտանգավոր չեն եղել կյանքի համար եւ նա ստացել է ամբուլատոր բուժում ու դուրս գրվել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ NEWS.am-ի կայքում