Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Օրենք գրեք, որ ուսուցիչը չի կարող կուսակցական լինել»

Օգոստոս 16,2015 15:33

«Եվրոպական կրթություն եվրասիական Հայաստանո՞ւմ» թեմայով սեմինարի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ կրթության ոլորտի քաղաքականացված լինելը չի կարող անդրադառնալ կրթության որակի վրա:

«ՀՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր քաղաքացի ունի քաղաքական իրավունքներ, այդ իրավունքների սահմանափակումներն ամրագրված են Սահմանադրությամբ եւ օրենքներով…Ի՞նչ ենք հասկանում կրթության քաղաքականացում ասելով, եկեք դա ֆիքսենք: Եթե դա հասկանում եք, որ  որոշ  կամ շատ ղեկավարներ ու մասնագետներ  կարող են անդամագրվել այս կամ այն կուսակցությանը, քավ լիցի, դեմոկրատ մարդիկ այդպիսի մեղադրանք չպետք է ուղղեն, որովհետեւ ոտնահարում են դիմացինի քաղաքական իրավունքները: Յուրաքանչյուր ուսուցիչ եւ ուսանող ունի նույն քաղաքական իրավունքները՝ գործող օրենսդրությամբ, կարող են լինել այս կամ այն կուսակցության անդամ, օգտվում են իրենց այդ իրավունքից»,-ասաց նախարարը:

Նա առաջարկեց. «Գրեք մի տեղ, որ չի կարող լինել ուսուցիչը կուսակցության անդամ, կանցնի՞ այդ օրենքը, խնդրեմ, այնպես որ այսօրվա իրավական դաշտին համահունչ է այն գործընթացը, որ որպես քննադատություն եք ներկայացնում»:  Նրա հղում արեց կրթական եւ կուսակցությունների մասին օրենսդրության վրա, ասելով, որ կրթական հաստատություններում արգելված է քաղաքական քարոզչությունը եւ կառույցների գործունեությունը. «Ուրիշ ոչ մի բան արգելված չէ… Ինչո՞ւ  կարող ենք ունենալ

խոշոր քաղաքական կուսակցություն, որի խորհրդի անդամների տասը տոկոսը կրթական համակարգից է, ինչո՞ւ կարող ենք ունենալ ընդդիմադիր կուսակցության, որի վարչության ղեկավարը կարող է դասախոս լինել, ուրեմն ինչու այդ դեպում Հանրապետական կուսակցությունը դրանից օգտվել չի կարող»:

Արմեն Աշոտյանի կարծիքով, ամենաաքաղականացված կրթական համակարգը խորհրդայինն էր. «Շատ են ասում չէ՞, որ խորհրդային կրթության որակը լավն էր, հետեւաբար  ստացվում է, որ քաղաքականացված լինելը կապ չունի կրթության որակի, կրթական համակարգի մասնագիտացված առանձնահատկությունների հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ           

Ըստ 1in.am-ի տեսանյութի:

Լուսանկարը՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31