Երեկ` օգոստոսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 25-ամյա Գարիկ Գևորգյանի վարած Grand Cherokee մակնիշի 96 MO 096 համարանիշի և Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 24-ամյա Տիգրան Պետրոսյանի վարած Opel մակnիշի 34 ZM 391 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի վարորդ, Տ. Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Grand Cherokee-ի ուղևոր, Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 24-ամյա Կարեն Գևորգյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Մանրամասներին կարող եք ծանոթանալ shamshyan.com-ի կայքում