Տիգրան Առաքելյանի գործով եւս մեկ ձերբակալված կա: Առաքելյանի եղբայրը՝ Հունան Առաքելյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործով ձերբակալված է նաեւ Տիգրանի ընկերը՝ 30-ամյա Հայկը:
Նա նշեց, որ Տիգրանի դեմ հարուցված գործից որեւէ նորություն չկա, փաստաբանի անունն էլ դեռ չեն ցանկանում հրապարակել, ԱԱԾ-ն ամեն ինչ գաղտնի է անում, իրենց ոչինչ չեն հայտնում, տեսակցություններն էլ արգելված են: Մինչ օրս ընտանիքը պատկերացում չունի, թե ինչ տեսանյութերի համար է կալանավորված Տիգրան Առաքելյանը, այդ մասին նրանք տեղեկանում են լրատվամիջոցներից:
Տիգրան Առաքելյանի եղբայրը վստահեցրեց, որ վերջինս հաստատ ՀԱԿ-ից դուրս չի եկել, մինչդեռ ավելի վաղ ՀԱԿ անդամները մեզ հետ զրույցում նշել էին, որ Տիգրան Առաքելյանը առնվազն 2 տարի է՝ իրենց հետ կապ չունի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «NEWS.am»-ի կայքում