Ընտրվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մահմեդական հայերի կրոնական առաջնորդը: Caucasian Review-ի փոխանցմամբ՝ Հայաստանում մահմեդականների ժողովի ժամանակ հաստատվել է հանրապետության կրոնական առաջնորդի պաշտոնը: Այն զբաղեցրել է Կում քաղաքի ճեմարանի շրջանավարտ, մահմեդական փիլիսոփայության մագիստրոս Արսեն Սաֆարյանը:
Հավաքվածների կարծիքով՝ պարոն Սաֆարյանը հայազգի առավել որակավորում ունեցող մահմեդական գիտնականն է, մի շարք աստվածաբանական հրապարակումների հեղինակ, ինչն էլ կանխորոշել է նրա թեկնածությունը:
Ներկա դրությամբ Հայաստանի մուֆթիությունը կրոնական առումով լիովին անկախ կազմակերպություն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Առաջին լրատվական»-ի կայքում
Իսկ ո՞րն է այս լուրի նպատակը: Իսկ քաղաքական բաժանո՞ւմը: Բա Ջավախքի՞նը երբ է ընտրվելու: Ու մնացած թեմերինը նույնպես: Ասեք, իմանանք: