Այսօր Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտվում է ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանից մրցագորգ մտնելու են եւս երեք ըմբիշներ՝ 55 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որի մեկնարկային մրցակիցը կանադացի Սամուել Ժագասն է, 66 կգ քաշային Գեւորգ Մխեյանը, որը կմրցի ռուսաստանցի Զաուրբեկ Սիդակովի հետ եւ 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Սարգիսը պայքարն սկսելու է Իտալիան ներկայացնող Վիլիամ Ռաֆֆիի հետ գոտեմարտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ