Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» Վճռաբեկ դատարանը փաստաբանների դիմումն արդեն 2 ամիս վարույթ չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Վճռաբեկի որոշումը շատ ուշացավ, բայց հնարավոր է` սա կապված է ամբաստանյալներից մեկի՝ Արթուր Մանուկյանի փաստաբանի հետ, քանի որ նա ուշ է ներկայացրել բողոքը»,-ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ եթե Վճռաբեկը վարույթ չընդունի, իրենք դիմելու են ավելի բարձր դատական ատյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ NEWS.am-ի կայքում