2015 թ. սեպտեմբերի 13-ին Արցախի 207 համայնքներում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ: Ըստ ԼՂՀ Ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ, 145-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ 2015 թ օգոստոսի 9-ից մինչև 14-ի ժամը 18. 00-ն ավարտվեց թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից գրանցման փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 14-ից մինչև օգոստոսի 19-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 24.00-ն:
Քաշաթաղի շրջանի 54 համայնքներից ՏԻՄ ընտրություններ կկայանան 44-ում: Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Մնացականյանը տեղեկացրեց, որ ընտրություններ չեն կայանալու Աղավնո, Ծիծեռնավանք, Հակ, Վակունիս, Արախիշ, Վուրգավան, Վարդաբաց, Մամարք և Ծոբաձոր գյուղական համայնքներում, որտեղ կայացել են արտահերթ ընտրություններ: Մնացած 44 համայնքներից 3-ում՝ Գետափ, Ղազարապատ և Սոնասար, կկայանա միայն համայնքի ղեկավարի ընտրություն: Գետափում և Սոնասարում նախկին համայնքապետեր Արմեն Բադալյանի և Անդրանիկ Կյուրեխյանի հետ կմրցեն 1-ական թեկնածուներ՝ Արթուր Մանասյան և Համլետ Գրիգորյան:
Ղազարապատում գրանցվել են նոր թեկնածուներ՝ Կարապետ Հակոբյան և Տիգրան Պողոսյան: Շրջանում ընդամենը 32 համայնքում կկայանա համայնքի ղեկավարի ընտրություն. Ընդհանուր գրանցվել է 53 թեկնածու: Բերձորում նախկին քաղաքապետ Արթուր Սահակյանի մրցակիցն է Արտյոմ Սարիբեկյանը: Ավագանու անդամության համար շրջանի 41 համայնքում ընդհանուր գրանցվել 233 թեկնածու, որից 16-ը՝ Բերձորում:
Ա. Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ սկսվել է 48 տեղական ընտրական հանձնաժողովների կազմավորումը: Բերձորում կգործի 2 հանձնաժողով. Կովսականի քաղաքային համայնքում, բացի քաղաքից, ևս մեկ հանձնաժողով կգործի Դիցմայրի գյուղում: Մոշաթաղի և Գանձայի գյուղական համայնքներում 1-ական հանձնաժողովներ էլ կաշխատեն դրանց կազմում գտնվող Հերիկ և Բազմատուս գյուղերում:
Կարդացեք նաև
Զոհրաբ Ըռքոյան