Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ միջոցով բուժել ստամոքսի, հաստ աղիքի բորբոքումները եւ բարձրացնել դիմադրողականությունը

Օգոստոս 16,2015 14:35

Հաստ աղիքի բորբոքման՝ կոլիտի դեպքում ժողովրդական բժշկությունն առաջարկում է պարզ եւ արդյունավետ միջոց: Անհրաժեշտ է 1 բաժակ տաք ջրի մեջ եռացնել  երիցուկ, եղեսպակ, հազարտերեւուկ՝ յուրաքանչյուրից 1 թեյի գդալ եւ խմել օրը 7-8 անգամ՝ 1 ճաշի գդալ, 2 ժամը մեկ անգամ: Բուժման կուրսը տեւում է 1-3 ամիս: Այս դեղամիջոցն անվնաս է եւ կարելի է երկար ժամանակ օգտագործել: Արդյունավետ է նաեւ ստամոքսաաղիքային այլ հիվանդությունների բուժման դեպքում:

Ստամոքսի սուր եւ քրոնիկական բորբոքումների ժամանակ ժողովրդական բժշկությունն առաջարկում է օգտագործել կանաչ խնձոր: Այն պետք է ուտել վաղ առավոտյան՝ սոված փորին, կեղեւը մաքրած, որից հետո անհրաժեշտ է ոչինչ չուտել եւ չխմել մինչեւ  5 ժամ: Այս բուժամիջոցի կուրսը 1 ամիս է:

Բայց մասնագետները խորհուրդ են տալիս խնձորը միշտ էլ ուտել սոված փորին, որից հետո մի քանի ժամ ոչինչ չուտել, քանի որ հակառակ դեպքում գազեր են կուտակվում:

Լինում են դեպքեր, երբ մարդ չունի որեւէ լուրջ խնդիր, բայց դիմադրողականությունը ցածր է եւ իրեն թույլ է զգում: Այս դեպքում առաջարկվում է օրգանիզմը մաքրել եւ բարձրացնել դիմադրողականությունը, ամեն առավոտ սոված փորին բերանը ողողել չզտված արեւածաղկի յուղով եւ այնուհետեւ թքել ու բերանը ողողել գոլ ջրով:

Պատրաստեց Անուշ Մաթեւոսյանը

«Առավոտ» օրաթերթ

14.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31