Տավուշի մարզում հրդեհները շարունակվում են, կրակի ճարակ են դարձել չորացած խոտերով դաշտեր, թփուտներ, խաղողի այգիներ, ցորենի արտեր եւ այլն:
Իջեւանի տարածաշրջանի Աչաջուրի համայնքապետարանից տեղեկացանք, որ հուլիսի 30-ին գյուղի «Խունամ» տեղամասում կրակից ամբողջությամբ այրվել է գյուղի 17 բնակչի պատկանող 4.75 հեկտար խաղողի այգի եւ 16 տոննա կուտակված խոտ:
Հուլիսի 27-ին Աչաջրի «Միջնահանդ» հանդամասում կրակից ամբողջությամբ այրվել է 0.28 հեկտար խաղողի այգի, նույնքան խաղողի այգի էլ կիսով է ոչնչացել: Դրանք պատկանել են գյուղի 2 բնակչի : Հրդեհից նույն տեղամասում ոչնչացել է 3 տոննա կուտակված խոտ:
Կարդացեք նաև
Օգոստոսի 13-ի առավոտյան տեսանք, թե Կիրանց գյուղի դաշտից կրակն ինչպես էր անցել մոտակա անտառ: Նույն օրը երեկոյան վառվում էին Ներքին Ծաղկավան գյուղի դաշտերը, կրակը մոտենում էր անտառին:
Օգոստոսի 13-ին Վրաստանի հետ սահմանակից Դեբեդավան գյուղի դաշտում բռնկված հրդեհը սպառնում էր հրո ճարակ դարձնել 15 հեկտար դեղձի այգի: Այդ այգիների սեփականատեր Սամսոն Գիշյանն ասաց, որ նոյեմբերյանցի հրշեջների լավ աշխատանք շնորհիվ հաջողվեց փրկել դեղձի այգիները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ