«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման մարտիկները հրապարակել են հայտարարություն, որի հեղինակը ամենայն հավանականությամբ Ուսամա բեն Լադենի որդին է: Նա կոչ է անում Արեւմուտքի մի քանի երկրներում հարձակումներ գործել: Այս տեղեկությունը հաղորդել է բրիտանական «Telegraph» թերթը:
Թերթի տվյալներով՝ «Ալ-Քաիդայի» մարտիկների Twitter-ի սոցցանցում հրապարակած ձայնագրությունում Համզայ բեն Լանդենը կոչ է անում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների վրա հարձակումներ գործել:
Նա կոչ է անում ահաբեկչական գործողություններ իրականացնել Լոնդոնում, Վաշինգտոնում, Փարիզում եւ Թել-Ավիվում: Բացի այդ՝ ձայնագրությունում նա տվել է Մերձավոր Արեւելքի մի քանի քաղաքների անուններ:
Մայիս ամսին ԱՄՆ-ի հետախուզությունը հաղորդել է, որ Ուսամա բեն Լադենը որդուն՝ Համզային, պատրաստում էր որպես իր իրավահաջորդ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենը սպանվել էր 2011 թվականին ամերիկյան հատուկ ծառայությունների գործողության ընթացքում։ Իսկ ավելի վաղ բեն Լադենը մի շարք ահաբեկչական հարձակումների, այդ թվում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ամերիկայի վրա հարձակման պատասխանատվությունը վերցրել էր իր վրա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ