Այսօր մեզ զանգահարեց սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված «Նիկ Արմ» ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արմեն Խաչատրյանը: Նա ասաց, որ քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել իր ցանկությամբ, անցած 4 տարում Իջեւանում շատ գործեր են արվել, սակայն խնդիրներ կան լուծելու, ինքը մտադիր էր քաղաքապետ ընտրվելով՝ դրանք լուծել:
Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի թեկնածու առաջադրվելուց հետո իրավիճակը փոխվեց, իր եւ Վարդան Ղալումյանի ընտրազանգվածը նույնն է, իր թեկնածու գրանցվելը «ջուր կլցներ Վարուժան Ներսիսյանի ջրաղացին»: Ա. Խաչատրյանն ասաց, որ ինքն այսօր Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է դիմել, որպեսզի իր թեկնածությունը չգրանցվի: Նա հայտնեց, որ իր մուծած 500 հազար դրամ ընտրական գրավը վերադարձվելու է : Ա. Խաչատրյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ի ընտրություններում ինքը սատարելու է Վարդան Ղալումյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ