Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցները Սադախլոյի անցակետում ձերբակալել են Հայաստանի քաղաքացուն, որը մեղադրվում է երկիր զենք մտցնելու մեջ: Այս տեղեկությունը հաղորդել է «Грузия Онлайн»-ը:
Նշված է, որ երկու գերատեսչությունների համատեղ գործողության ընթացքում, մաքսային ընթացակարգերի իրականացման ընթացքում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, 1947 թվականին ծնված Ֆրունզիկ Ա.-ն:
Քննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը «Սադախլո» մաքսային անցակետով Վրաստան է մտցրել «Վալտեր» տեսակի զենք եւ 10 մարտական փամփուշտներ: Իրավապահները զենքը առգրավվել են մեղադրյալի մեքենայից:
Ձերբակալվածն ընդունում է իր մեղքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ