Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը Գերմանիային խնդիրներ է խոստանում. Turkish Weekly

Օգոստոս 15,2015 12:36

Թուրքիան կպահանջի երկու նախկին դատախազների արտահանձնումը Գերմանիայից: Այս հայտարարությունը, ըստ «Turkish Weekly»-ի, երեկ արել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան պնդում է, թե պաշտոնանկ արված դատախազներ Զեքերյա Օզը եւ Ջելալ Քարան Վրաստանի տարածքով փախել էին Հայաստան: Երեկ էլ թուրքական մամուլը հաղորդեց, որ նախկին դատախազները Հայաստանից մեկնել են Գերմանիա:

«Ես հավատում եմ, որ ամենայն հավանականությամբ նրանց նկատմամբ կարմիր ծանուցում կթողարկվի»,- ասել է Էրդողանը եւ հավելել, որ դատախազների նկատմամբ Ինտերպոլի միջոցով ձերբակալման պահանջ է տարածվել:

Սեւ ծովի մոտ գտնվող Ռիզ քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին դիմելիս Էրդողանը նշել է, թե Գերմանիան հետագայում խնդիրներ կունենա Թուրքիայից կասկածյալներին արտահանձնելու գործում, եթե Օզը եւ Քարան չվերադարձվեն:

«Մենք հիմա կտեսնենք, թե ինչ կանի Գերմանիան: Գերմանիան չի կարողանա կասկածյալների արտահանձնում պահանջել հետագայում, եթե այդպես չվարվի այս դեպքում»,- ավելացրել է Էրդողանը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31