Սեն-Կանտեն քաղաքում մեկնարկած շախմատի Ֆրանսիայի տղամարդկանց 90-րդ առաջնությունում գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (նկար 1) վեց տուրից հետո 3,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում:
ԱՄՆ-ում ավարտվեց Վաշինգտոնի 4-րդ ամենամյա շախմատային մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ գրոսմայստեր Սամուել Սեւյանը: Նա պայքարի ավարտին 6,0 միավորով բաժանեց 4-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ