Այսօր Բրազիլիայում մեկնարկում է ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը:
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը թիմում ընդգրկել է վեց մարզիկի, որոնցից երեքը մրցագորգ են մտնելու այսօր: Թեեւ աշխարհի առաջնությունում թույլ մասնակիցներ չեն լինում, սակայն վիճակահանությունն, այնուամենայնիվ, մեկնարկային գոտեմարտում մերոնց ուժեղ մրցակիցներ է բաժին հանել: Եվրոպայի այս տարվա արծաթե մեդալակիր 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը գոտեմարտելու է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Գուդարզիի հետ, 60 կգ քաշային, Հայաստանի առաջնության մրցանակակիր Գագիկ Ակուլյանի առաջին մրցակիցը ադրբեջանցի Ջահիդ Հասան-Զադան է, իսկ Եվրոպայի առաջնությունում այս տարի 5-րդ տեղն զբաղեցրած Սուրեն Խաչատրյանը պայքարն սկսելու է Ղրղըզստանի ներկայացուցիչ Սայակբայ Յուսուպովի հետ գոտեմարտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ