Հուլիսին մենք գրել էինք, որ Դարակերտ գյուղին մերձակա գազալցակայանի տարածքում կախվել է Հայանիստ գյուղի բնակիչ Յուրան, ով «Գուդվին Բետ» ՍՊԸ-ին պատկանող «Էլ լոտո» շահումով խաղային ապարատների վրա խաղացել ու մեծ գումարներ է տարվել:
«Գուդվին Բետ»-ը պատկանում է «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին, Աշտարակի ճանապարհին գտնվող առանձնատան տիրոջը:
Այսպիսի ապարատներ տեղադրված են Հայաստանի գրեթե բոլոր գազալցակայանների տարածքում՝ վարձակալական հիմունքներով:
Մենք տեղեկացանք, որ ողբերգությունից օրեր անց Դարակերտի գազալցակայանի սեփականատերը հրահանգել է, որ անջատեն ապարատները, հավաքեն եւ տերերին տեղեկացնեն, որ գան տանեն «գլխակեր» սարքերը:
Շինանյութի Սերոժի մարդիկ եկել են, բայց ոչ թե ապարատներն են տարել, այլ գազալցակայանի տիրոջը եւ մի քանի ժամ անց «խելոքացած» վերադարձրել: Արդյունքում՝ ապարատները մնացել են:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: