Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է ստացվել տնտեսական աճը. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 15,2015 10:43

Այս տարվա առաջին կիսամյակը, ըստ պաշտոնական վիճակագրության, եղել է տնտեսական զարգացման ու բարգավաճման ժամանակահատված: Երկար տարիների ընդմիջումից հետո աճ է արձանագրվել անգամ շինարարության ոլորտում` 0.6 տոկոս:

Ինչպես է ստացվել այդ աճը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն, Կոտայքի մարզում բնակչության միջոցների հաշվին, նշված ժամանակահատվածում ավելի շատ շինարարություն է կատարվել, քան Երեւանում: Ըստ այդ տեղեկանքի Կոտայքում բնակչությունն իրականացրել է  մոտ 25 հազար քմ բնակելի շենքերի շինարարություն, իսկ Երեւանում` ընդամենը 17 հազար քմ:

Ամենաուշագրավն այն է, որ Կոտայքի մարզի բնակչությունը մոտ 4 անգամ քիչ է քան Երեւանինը: Նշենք, որ միայն Կոտայքի մարզում բնակչության կողմից իրականացված շինարարության ծավալների նման «ցատկի» շնորհիվ է հնարավոր դարձել շինարարության ոլորտում 0.6 տոկոս «աճ» արձանագրել: Այսպիսի վիճակագրական «ցատկեր» պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է նաեւ այլ ոլորտներում: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս հայտարարել էր, որ այս տարի Հայաստանում գրանցվելու է ավելի քան 4 տոկոս աճ: Սա ըստ էության մեր վիճակագիրներին իջեցված հանձնարարություն է, որը վերջիններս հաջողությամբ կատարում են:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31