Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեդալներից զատ խաղարկվում են նաեւ այս աշնանը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրեր: Դրա համար հարկավոր էր տեղ զբաղեցնել ըստ քաշային կարգերի առաջին վեցյակում:
Հայաստանի ազգային հավաքականի անդամներից միայն 56 կգ քաշային Արամ Ավագյանին (նկարում) հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել եւ աշխարհի առաջնություն մեկնելու իրավունք ստանալ: Մեր բռնցքամարտիկներից Դոհայի ուղեգրի արժանացավ նաեւ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որը թեեւ ½ եզրափակչում պարտվեց անգլիացուն, սակայն վերջինը մտավ եզրափակիչ ու աշխարհի առաջնության ճանապարհը բացեց Կորյունի առջեւ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արամ Մանուկյանի