Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր բիզնեսի հարկային բեռը մեծացել է. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 15,2015 10:13

Մեծ է հավանականությունը որ աշնան սկզբից Հայաստանում բողոքի մի նոր հզոր ալիք բարձրանա: Այս անգամ կարող են դժգոհել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Դժգոհության նախանշանները երեւացին նախորդ օրը, երբ ՓՄՁ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հավաքվեցին կառավարության շենքի մոտ եւ իրենց բողոքը արտահայտեցին: Ի՞նչ խնդիր է ծագել ՓՄՁ-ների առջեւ: Հիմնականն այն է, որ այս տարվա մայիսին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններում չներառվեց մի չափազանց պարզ դրույթ:

Ըստ օրենքի` ասենք փոքր խանութում առկա չփաստաթղթավորված ապրանքի համար խանութատերը պետք է վճարի 5 տոկոս իր շրջանառությունից, իսկ փաստաթղթավորված ապրանքի համար` միայն 1 տոկոս: Սակայն հուլիսի 1-ից առաջ ձեռք բերված ամբողջ ապրանքը, ըստ օրենքի տրամաբանության, դառնում է չփաստաթղթավորված: Այսինքն, եթե դուք ձեր խանութի համար հունիսին ձեռք եք բերել մակարոնեղեն եւ ունեք ձեռքբերման բոլոր փաստաթղթերը, միեւնույն է, դա համարվում է չփաստաթղթավորված ապրանք եւ դրանից պետք է վճարեք 5 տոկոս հարկ:

Չնայած ժամանակին բազմաթիվ հրապարակային զգուշացումներ հնչեցին, որ օրենքում առկա է նման անտրամաբանական դրույթ, կառավարությունը այդպես էլ չվերացրեց այդ բացը եւ օրենքում փոփոխություններ մշակելիս չանդրադարձավ հարցին: ԱԺ-ում փոփոխությունը ընդունելիս այս թերությունը եւս չվերացվեց: Ու հիմա ստացվել է մի իրավիճակ, որ մինչեւ հուլիսի 1-ը ձեռք բերված բոլոր ապրանքների շրջանառությունից փոքր խանութները պետք է վճարեն 5 տոկոս հարկ այն դեպքում, երբ նախկինում, անկախ փաստաթղթերի առկայությունից, վճարում էին շրջանառության միայն 3.5 տոկոսի չափով հարկ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31