Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրահացը՝ մեղրից օգտակա՞ր

Օգոստոս 15,2015 11:07

Գյուղական համայնքներում մեղրի եւ մեղրահացի բուժական նշանակության մասին շատերը գիտեն: Մեղրահացը հրաշալի բուժամիջոց է շնչառական համակարգի որոշ հիվանդությունների համար, ըստ որում, բուժիչ հատկություններով առանձնապես աչքի է ընկնում մեղրահացի այն տեսակը, որից մեղրը լրիվ քամված է: Մեղրահացի ծամելը ունենում է բարենպաստ ազդեցություն շնչառական ուղու լորձաթաղանթի վրա: Միաժամանակ բուժման ընթացքում ցանկալի եւ պարտադիր է մեղրի ամենօրյա գործածությունը: Ավելի լավ արդյունք, ինչ խոսք, տալիս է մեղրահացը, բայց եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում այն ձեռք բերել, դրական արդյունքի կարող եք հասնել նաեւ ամեն ուտելուց հետո որպես դեսերտ մեկ ճաշի գդալ մեղր օգտագործելով:

Մեղուները իմաստուն դեղագործներ են, եւ ժողովրդական բժշկությունը անսահմանորեն վստահում է նրանց՝ նեկտարի եւ ծաղկափոշու առավել արժեքավոր բնական աղբյուրների ընտրության մեջ:

Ժողովրդական բժշկության կողմից մեղրահացի օգտագործման դեպքում կատարված դիտարկումները ցույց տվեցին, որ շնչառական ուղու հիվանդությունները կապված են փոխանակության պրոցեսների որոշակի խանգարումների, ինչպես նաեւ որոշ սնուցիչ նյութերի անբավարար լինելու հետ:

Մեղուների կողմից հավաքվող նեկտարն ածխաջրերի հիմնական աղբյուրն է, այն ածխաջրերի, որոնք հետո փոխակերպվում են դյուրամարս շաքարների (դեքստրոզայի եւ լեւուլեզայի): Մեղրի մեջ հայտնաբերված են տարբեր քանակությամբ հազվագյուտ շաքարներ, ինչպես նաեւ հանքային տարրեր, թթուներ՝ մրջնաթթու, քացախաթթու, ամինաթթուներ: Մեղրի բաղադրության մեջ մտնում են նաեւ պիգմենտներ, B խմբի վիտամիններ:

Բացի մեղրից, մեղուները սնվում են ծաղկափոշով, որը նույնպես կարելի է հայտնաբերել մեղրահացի մեջ: Ծաղկափոշու հատիկների քիմիական զննումը ցույց է տվել, որ նրանք հարուստ են սպիտակուցներով, ճարպերով, պարունակում են տարբեր ածխաջրեր, ինչպես նաեւ՝ օսլա, շաքար եւ ցելյուլոզա:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31