Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք տարբեր խնդիրներով գրեթե ամեն հինգշաբթի կառավարության շենքի առաջ ցույց են անում, օրեցօր սահուն տեղափոխվում են կառավարության հետնամաս, որտեղից նիստից հետո «ծլկում» են պաշտոնյաները: Ցույցի մասնակիցները հույսները կտրելով, որ կառավարության կենտրոնական մուտքից որեւէ պաշտոնյայի կբռնացնեն՝ իրենց՝ տարիներ ի վեր չլուծվող խնդիրները հերթական անգամ բարձրացնելու համար, հետնամասում կարողանում են կտրել պաշտոնյաների ճանապարհը՝ կանգնելով ավտոմեքենաների առաջ: Չինովնիկներն էլ այլընտրանք չունենալով՝ ստիպված լսում են քաղաքացիներին: Կառավարության հետնամուտքում ակցիա անող քաղաքացիների գործողությունները հսկում են տասնյակ ոստիկաններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև
14.08.2015