Օրերս «Առավոտը» ահազանգ ստացավ, որ թուրքական սերիալներից մեկում՝ «Разбивающая сердца»՝ 32-րդ սերիայում նկարահանվել է մեր անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
Ընդ որում, ուշագրավ է, որ սերիալում մատուցվում է, իբր Ջիվան Գասպարյանը նվագում է թուրքական «Սարի գելին» երգը: Դա մեզ շատ հայտնի «Սարի աղջիկ» երգն է, որի շուրջ բավականին մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ մեր հարեւանները փորձում են ամեն կերպ այն ներկայացնել որպես թուրքական ծագում ունեցող երգ:
Փաստորեն, Թուրքիան մեր մշակութային ժառանգությունը, ժողովրդական երգերը որպես սեփականը մատուցելուց բացի հիմա էլ փորձում է մեր լեգենդար արվեստագետներին «իրենով անել»:
Հաշվի առնելով, որ շատ անհավանական է մեր լեգենդար երաժիշտը նկարահանվեր թուրքական այդ սերիալում եւ այն էլ՝ մեր երգի թուրքական տարբերակը քարոզեր, մենք, այնուամենայնիվ, փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ վարպետից՝ ճշտելու՝ մոնտաժե՞լ են իր տեսագրությունը: Սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
https://www.youtube.com/watch?v=VHa6I2sK9B4&feature=youtu.be
Հոդվածը բուլվարային լրագրության և գավառամտության փայլուն օրինակ է։ «Առավոտի» հարգելի խմբագրին համառորեն խնդրում եմ կանխել թերթի հետընթացը:
Կարող է սարգված է,եթէ ոչ`իրավունք չունենք խառնվելու քանի որ մեծ մարդ է և Հայաստանում նա լեցուն երիտասարդ մրցակիցներ ունի,թշնամին խորամանկ է և նենգ,ուղակի չարժի ամբողջ մի Ազգի Հնավառ առվեստը խառնել թափթփուկների հետ
Սա ինչ որ համերգից հատված էր, որը մոնտաժել էին սերիալի մեջ: Տարբեր կամերաներ էին նկարել համերգը և լսողներին, դա ակնհայտ է: