Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

15 հոգով ծեծել են Ժառանգության 2 անդամի

Օգոստոս 14,2015 23:01

Ժառանգության վարչության անդամը գտնվում է ոստիկանությունում

Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը պարզաբանեց, թե ինչ է կատարվել այսօր՝ մի քանի ժամ առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում:

Հիշեցնենք, որ այդ ՀԿ-ի նախագահը վստահեցրել էր, որ իրենց գրասենյակի վրա հարձակում են գործել Ժառանգության 7 անդամներ այդ թվում՝ Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը, եւ փորձել քրեական մեթոդներով հարցեր լուծել:

Դավիթ Սանասարյանի պատմելով՝ նախ, Ժառանգության անդամները 7 հոգով չեն եղել, ինչպես Նարեկ Սամսոնյանն է ներկայացրել. «Ուռճացված է ներկայացնում, ինքը սիրում է ուռճացնել: 5 հոգով գնացել են քաղաքական բանավեճի: Նախ, Հովսեփը հրավիրել է սուրճի սեղանի շուրջ խոսելու, ասել են՝ դուք եկեք: Մտել են ներս ու սկսել է այդ ծեծկռտուքը: Հովսեփենք ներս են մտել, նրանք՝ քաշքշոց, կրակել…Բնականաբար, մերոնցից էլ են խփել, բայց վերջում, երբ դուրս են եկել, կուսակցությունից 2 հոգի մնացել են այնտեղ, որովհետեւ Նարեկն ասել է՝ եկեք հաշտվենք: Այդ երկուսին լավ ծեծել են ներսում, եւ իրենք եղել են 15 հոգով»:

Այն, որ Նարեկ Սամսոնյանն ինքն է մի քանի անգամ զանգել եւ հրավիրել Ժառանգության անդամներին, ըստ Դավիթ Սանասարյանի, ոստիկանությունը շատ հեշտ կարող է պարզել զանգերից:

Այս պահին Հովսեփ Ղազարյանը ոստիկանությունում է գտնվում: Բացի նրանից, Ժառանգության անդամներից էլի մի քանի հոգի ոստիկանական բաժանմունքում են, նրանց թիվը ճշտվում է:

Դավիթ Սանասարյանի գնահատմամբ՝ «Պարզ երեւում է, որ սադրել են՝ կուսակցության անունը փչացնելու համար»:

Նարեկ Սամսոնյանը 1in.am-ի հետ զրույցում ասել էր, որ սա է Սանասարյան Դավիթի, Րաֆֆի Հովհաննիսյանի իրական դեմքը, հնչեցրել էր նաեւ Անդրեաս Ղուկասյանի անունը: Դավիթ Սանասարյանը զարմացել է՝«ինչո՞ւ է հնչեցնում Անդրեասի անունը: Նա ավելի շատ Ժառանգության քննադատներից է: Սա նշանակում է, որ ադեկվատ չի այդ մարդը: Կամ Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ կապ ունի: Այսքան ժամանակ ինչ-որ մեկը տեսե՞լ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բռնության կողմնակից է կամ Դավիթ Սանասարյանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31