Օգոստոսի 14-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցելով արիտունցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես նշեց. §Սիրելի՛ երիտասարդներ, համոզված եմ, որ այս 14 օրերը ձեզ համար անցան անչափ հետաքրքիր, հագեցած և բազմաբովանդակ: Այս օրերի ընթացքում դուք հնարավորություն ունեցաք առավել լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, տեսարժան վայրերին, հայկական մշակույթին ու ավանդույթներին: Հուսով եմ, որ կկարոտեք ձեր հայրենիքը և կրկին կվերադառնաք: Մենք միշտ սպասում ենք ձեզ: Ցանկանում եմ, որ աշխարհի, որ անկյունում էլ լինեք, հայ մնաք, չմոռանաք 100 տարի առաջ տեղի ունեցածը և պահանջատեր լինեք: Բարո՛վ էիք եկել Հայրենիք¦:
Արիտունցիները հանդես եկան ազգային երգի ու պարի գեղեցիկ կատարումներով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Իրենց ելույթներով մասնակիցներին ողջունեցին մեներգչուհի Անահիտ Սահակյանը և Գեղարքունիքի մարզի Ալաշկերտ ազգային երգի -պարի համույթը:
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլն ավարտվեց հրաժեշտի ավանդական խարույկով:
Կարդացեք նաև
Նշենք, որ ծրագրի վեցերորդ փուլին մասնակցում էր 197 երիտասարդ 17 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից:
ՀՀ սփյուռքի նախարարություն