«Ինտեր ՌԱՕ-ն դեմ չէ Հայաստանի կառավարության որոշմանը»,- «Rusarminfo»-ի հետ զրույցում հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը եւ ավելացրել, որ Ինտեր ՌԱՕ-ն Deloitte Consulting կազմակերպության հետ աշխատանքի փորձ չունի:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերություն աուդիտ անցկացնելու է Deloitte Consulting կազմակերպությունը:
«Ես չեմ հիշում, թե երբ է ընդհանրապես Ինտեր ՌԱՕ-ում աուդիտ անցկացվել»,- ասել է կազմակերպության մամուլի քարտուղարը եւ հավելել, որ Ինտեր ՌԱՕ-ն նաեւ կապ չունի աուդիտի արժեքի հարցի հետ. «Այդ հարցը վերաբերում է միմիայն Հայաստանի կառավարությանը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ