Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյան. «Հարձակվողները եղել են 7 հոգի՝ բոլորն էլ «Ժառանգության» անդամներ»

Օգոստոս 14,2015 19:55

«Ժառանգությունն» ասում է՝ «հերյուրանք է»

Այսօր, ժամը 17:30-ի սահմաններում լուրեր տարածվեց, որ հարձակում է տեղի ունեցել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ:

Aravot.am-ը Նարեկ Սամսոնյանից հետաքրքրվեց, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, որին ի պատասխան նա ասաց. «Հարձակումը տեղի է ունեցել «Ժառանգության» կուսակցության 7 անդամների կողմից, որը կապված էր երեկվա իմ՝ 1in.am-ին տված հարցազրույցի հետ, որում, մասնավորապես ասել էի, որ Հայաստանում բոլոր կուսակցությունները անպիտան են եւ կոմպետենտ ձեւով չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը»:

Ըստ Նարեկ Սամսոնյանի` հարձակվողները եղել են 7 հոգի՝ բոլորն էլ «Ժառանգության» անդամներ: Սամսոյանի խոսքերով՝ հարձակումից տուժել է կազմակերպության գույքը՝ համակարգիչ, սեղան, մարմնական վնասվածքներ են ստացել ե՛ւ Նարեկ Սամսոնյանը, ե՛ւ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ-ի 6 մասնակիցներ: «Մտան, սկսեցին ագրեսիվ պահվածք ցուցաբերել, 7 հոգով սկսեցին հարվածել մեզ, մենք էլ պատասխանեցինք, նրանք դիմեցին փախուստի: Մեր անդամների մի քանիսի վիճակը լավ չի, հիմա գնում ենք հիվանդանոց»:

Ըստ Նարեկ Սամսոնյանի` պատճառը քաղաքական էր, որի հիմքերը երեկվա տված հարցազրույցի ֆեյսբուքյան քննարկումներից են առաջացել:

«Ժառանգությունը» եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց գործելաոճը ոչնչով չի տարբերվում մնացած կուսակցությունների կիսաքրեական կամ ամբողջությամբ քրեական վենդետաների ձեւով: Կիսատ պռատ եվրոպական կողմնորոշում ունեցողների իրական պատկերը սա է»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:

Ըստ նրա, քաղաքական պատասխանատվություն են պահանջելու «Ժառանգություն» կուսակցությունից եւ ամբողջ քաղաքական դաշտից սպասում ենք քաղաքական գնահատական «Ժառանգություն» կուսակցության անդամների պահվածքի վերաբերյալ:

Այս առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Aravot.am-ին ասաց, որ Սամսոնյանի ներկայացրածն ամբողջությամբ հերյուրանք է, սա իշխանությունների կողմից լավ կազմակերպած պրովոկացիա է եղել. ««Ժառանգության» նկատմամբ կազմակերպված պրովակացիաներ են կազմակերպում: Մեր երիտասարդներին հրավիրում են սուրճ խմելու, քաղաքական զրույց ունենալու, քաղաքական հարցեր քննարկելու ու զենքով հարձակվում են մեր երիտասարդների վրա: Սա իշխանությունների կազմակերպածն է՝ իրենց երիտասարդների «օգնությամբ», «Ժառանգության» որեւէ երիտասարդ որեւէ հարձակում չի կատարել: Հենց Նարեկը, եթե չեմ սխալվում, մեր երիտասարդներին հրավիրել է զրուցի իրենց գրասենյակ, մեր երիտասարդներն ասել են՝ այդ սուրճը սրճարանում էլ կարող ենք խմել, նրանք էլ ասել են՝ ինչի մեզ մոտ սուրճ չկա, որ մեր մոտ նստենք զրուցենք»:

Տեսանյութը` «Առաջին լրատվականի»

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31