Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ Իջևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ , ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վարդան Ղալումյանից զատ սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածու են առաջադրվել Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը եւ «Նիկ Արմ» ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արմեն Խաչատրյանը: Ինչպես եւ տեղեկացրել ենք ամիսներ առաջ, Իջեւանի քաղաքապետի ընտրություններում թեժ պայքար է սպասվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ