Մինչեւ ժամը 18-ը առնվազն մեկ թեկնածու կավելանա
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Իջեւանի գործող քաղաքապետ, 42-ամյա Վարդան Ղալումյանը թեկնածու է առաջադրվել սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում: Նա առաջադրվել է որպես ՀՀԿ անդամ` ՀՀԿ կուսակցության Տավուշի տարածքային խորհրդի որոշմամբ : Մեր տեղեկություներով Վ. Ղալումյանը ՀՀԿ անդամ է դարձել այս տարվա հունիսի կեսից:
Հավելենք,որ Վ. Ղալումյանը 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հանդես էր եկել որպես ԲՀԿ անդամ: Նա այդ կուսակցությունից դուրս է եկել այս տարի՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ