Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ջումշուդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովը: Այս տեղեկությունը Haqqin.az-ը ստացել է ուսումնարանի աղբյուրներից:
Ալիեւի մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է նաեւ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսչության պետ, Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրադդին Ջաբրայիլովը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այս տեղեկատվությունը: Միայն նշված է, որ ԶԼՄ-ներին կտեղեկացվեն ՊՆ-ի կադրային բոլոր փոփոխությունների վրա:
Երկու բարձրաստիճան գեներալներին պաշտոնից ազատելու մասին տեղեկատվությունը հաստատել է նաեւ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Կարդացեք նաև
Haqqin.az-ը նշել է, որ գեներալների անունները բազմիցս շրջանառվել են կոռուպցիոն սկանդալներում: Հուլիսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազի ներկայությամբ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսչության 3 բարձրաստիճան սպաների:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ