Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ MMA աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը, խոսելով իր մարզական կարիերայի մասին, անկեղծացավ. «Մանուկ հասակից եմ սպորտում, իսկ առանց կանոնների մարտերի պրոֆեսիոնալ մրցաշարերին մասնակցում եմ 16 տարեկանից»: Հարցին, թե դրա իրավունքն ունե՞ր, Դավիթը պատասսխանեց. «Տարիքս փոխել էի, 18 տարեկան էի սարքել»:
Aravot.am-ի հարցին, թե երբեւէ պարտություն կրե՞լ է, աշխարհի չեմպիոնը պատասխանեց. «Իմ անվան դիմաց երկու պարտություն կա գրանցված, բայց այդ մենամարտերում էլ ես եմ հաղթել: Պարզապես, մարտերը նրանց մոտ են եղել, ու հաղթանակը նվիրել են մրցակիցներիս: Դատի ենք տվել, շահել ենք, սակայն դրանից հետո նրանք էլ են դիմել ու արդյունքները թողնվել են անփոփոխ: Այնպես որ, անցկացրել եմ 23 մենամարտ, հաղթել՝ 21-ում, իսկ երկու պարտությունս էլ կողմնապահ մրցավարներն են նվիրել մրցակիցներիս»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ