Միջին քաշային կարգում MMA վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանին այլեւս չեն հետաքրքրում Ռուսաստանում կազմակերպվող MMA մարտերը:
Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ցանկանում է մտնել UFC: «MMA-ում ամեն բան արդեն արել եմ: Շուտով մարզումների եմ մեկնելու ԱՄՆ, որտեղ UFC-ին շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Բայց խնդիրն այն է, որ իմ քաշային կարգը՝ 70 կգ-ն, խիստ հագեցած է ուժեղագույն մարտիկներով, ու այնտեղ մուտք գործելը շատ դժվար է: Ինձ առաջարկում են 66 կգ քաշային կարգը, բայց դեռ չեմ կողմնորոշվում: Մինչեւ 70 կիլոգրամում ամեն մենամարտից առաջ 12 կգ քաշ եմ գցում, իսկ այստեղ պետք է արդեն 16 կիլոգրամ գցել: Չգիտեմ: Կմեկնեմ ԱՄՆ, այնտեղ ամեն բան պարզ կդառնա» – ասաց Դավիթ Խաչատրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ