Ըստ Մանուչարյանի՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում կվերծվի համակարգային փոփոխությունների գործընթացի
Այս օրերին մենք ճակատագրական որոշումներ ենք կայացնում, քանի որ աշխարհն անցումային վիճակում է, եղածը փլուզվում է: Այսօր այս մասին «Փաստարկ» ակումբում իր տեսակետները բարձրաձայնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Տեսական ճգնաժամն, ըստ նրա, ամենուրեք է`ԱՄՆ, Չինաստան, Եվրոպա, ՌԴ, եւ այն չի լուծվելու, եթե այսօրվա աշխարհն ու կառավարությունները մնան: Ամեն ինչ առավել խորանալու է, մինչեւ մարդուն բերեն մի կետի, երբ իր ստեղծած համակագը փոխի:
Եթե մենք Հայաստանում հատուկ միջոցառումներ չձեռնարկենք, ըստ բանախոսի, տնտեսական ճգնաժամը խորանալու է, կտրուկ ավելանալու են հիմնական խաղացողների միջեւ լարումներն այստեղ: Այս ամենին մեզ համար ավելացել էեւս մի իրավիճակ`Թուրքիան մտել է ներքին ու արտաքին`Մերձավոր Արեւելքում, ցնցումների մեջ: «Ինչո՞վ կավարտվի դա, պարզ չէ, բայց կազինոներում, հանգստյան տներում, իրենց հաճույքների`արդի բառապաշարով ասած`կայֆերի մեջ, մեր իշխանավորները նման մանր-մունր բաների մասին մտածելու ժամանակը չունեն»,- հեգնեց բանախոսը`հավելելով, որ արտաքին խաղացողները 6-10 միլիոն իսլամացած հայերի գոյության փաստն են դաշտ են մտցնում:
Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ, հանրապետությունում առողջ գործընթացներ կան`ի դեմս այս իրավիճակին կամ դրա տարբեր ասպեկտներին չհարմարվող քաղաքացիական շարժումների, բայց եթե իներցիայով շարունակվի այս վիճակը, Հայաստանը շարունակելու է մարդաթափվել: «ՌԴ-ն ճգնաժամի մեջ է, Եվրոպան՝ նույնպես, միակ խաղաղ տեղը մեզ համար կազմակերպված Հայաստանն է, ամեն տեղ, ամեն վայրկյան կարող է պայթել: Այս սահմանադրությունը կոչ է`պահպանել ամեն ինչ, ինչ որ կա` երկրի ղեկավարը գնա կազինո, օլիգարխի հետ, երիտասարդների կայֆերով ապրեն եւ այլն: Սա մահագիր է Հայաստանի համար: Սրա արդյունքում երկիրը մարդաթափվելու է, եւ ստրատեգիական նշանակության այս տարածքը հիմնական խաղացողների տրամադրության տակ կհայտնվի»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Կարդացեք նաև
Սահմանադրության այս նախագիծը, ըստ նրա, «ղազագիր» է, որը Հայաստանի անունից գրել է ԱՄՆ-ը, ու ՀՀ իշխանությունը դիմակայելու այլընտրանք չուներ. «Բնական է, որ ՌԴ-ն քնած չի եւ ընդդիմանալու է, նրանց էլ ասելու են`դե մեկ է, չի անցնի: Արդյունքում, մեզ, մեր իրականության, խնդիրների ու առօրյայի հետ ոչ մի կապ չունեցող իրողության առջեւ ենք կանգնել: Այսինքն, այս նախագիծը միտված է Արեւմուտքի ազդեցությամբ իշխանությունը պահելուն»:
Իրավիճակից ելքը Աշոտ Մանուչարյանը տեսնում է երկու ծրագրերում, որոնք դեռ երկու տարի առաջ են առաջարկվել`«Հայաստան» եւ «Հայք»: Դրանք ապահովելու են անցնցում անցում այլ իրավիճակի, կառավարման այլ համակարգի: Երկուսն էլ, ըստ բանախոսի, միտված են Հայաստան պետության եւ աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու պահպանմանը: «Հայկականությունը ոտքի է կանգնել: Ու շատ լավ է, որ չհասկացող քացաքական գործիչը անգամ ոտքի է կանգնում, որ Սերժին այս համակարգով գրողի ծոցն ուղղարկի: Հանրաքվեի գործընթացը հոյակապ է, այդ ընթացքում մոբլիզացվելու է հասարակությունը`տարբեր գաղափարներով ու մոտեցումներով`ընդդեմ այս համակարգի»,- եզրափակեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
մի հատ նորմալ տեքստ էլ չեք կարողանում գրել 😀