Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա օրերի եղանակ

Օգոստոս 14,2015 13:27

Weather.am կայքը տեղեկացնում է՝ արևադարձային տաք հոսանքների ազդեցության հետևանքով օգոստոսի 14-ից 16-ն ամենուրեք առանց տեղումների, զգալի շոգ եղանակ կդիտվի:

Միայն երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է ամպամածության ավելացում և քամու ուժգնացում` սաստիկ պոռթկումներով մինչև 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին լեռներում ցերեկը կդիտվի +29+34, հանրապետության հովտային շրջաններում ստվերում կդիտվի մոտ +37+40:

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է:
Հովտային շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում ցերեկային ժամերին արևի տակ չգտնվել, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել սովորականից շատ հասարակ, ոչ-գազավորված ջուր, սահմանափակել ֆիզիկական աշխատանքը:
Օգոստոսի 14-ից 17-ը Երեւանում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Այս օրերին երեկոյան հավանական է քամի պոռթկումներով 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +20+23, ցերեկն ստվերում +37+40, երեկոյան +30+32:

Անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բայց երանգների, բամբակե հագուստ: Ցերեկը պարտադիր է կրել արևից պաշտպանող գլխարկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31