Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Յունուսներին քաղաքական ներկայացմամբ դատելով՝ ծաղրում է արդարադատությունը. The Guardian

Օգոստոս 14,2015 11:54

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Ռուսաստանի ծրագրերի ղեկավար Տանյա Լոկշինան «The Guardian»-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է երեկ Ադրբեջանում 8.5 եւ 7 տարվա ազատազրկման դատապարտված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների գործին:

«Ես դատարանի դահլիճում էի, երբ վճիռը կարդում էին եւ երբ դատավորը հայտարարեց պատժաչափը, իմ առաջին միտքն այն էր, որ դա մահվան դատավճիռ է: Նրանք այնքան հիվանդ եւ թույլ էին. բանտում մի քանի տարվա կյանքը վստահաբար կսպանի նրանց»,- մասնավորապես գրել է Լոկշինան:

Նա նշել է, որ հիշում է Լեյլա Յունուսին մի շարք միջազգային համաժողովներից: Լոկշինան Լեյլային հիշում է որպես գեղեցիկ, միջին տարիքի հպարտ կին: «Իսկ այն կինը, որը ինձից ոչ հեռու նստած էր ապակյա խցում, իր անցյալի շողքն էր. հյուծված, մաշված, նրա դեմքը գունատ էր եւ դեղին: Ես չէի կարող տեսնել նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին, քանի որ նա չէր կարողանում նստել: Նա դատավճռի ընթերցման 90 րոպեների ընթացքում պառկած էր նստարանի վրա եւ գլուխը դրել էր կնոջ ձեռքի մեջ»:

«Human Rights Watch»-ի պաշտոնյան ներսում չի եղել, երբ Արիֆ Յունուսը ուշաթափվել է: Պահակախումբը թույլ չի տվել իրեն, ինչպես նաեւ ԶԼՄ-ներին, տեղի եւ միջազգային իրավապաշտպան կառույցների փորձագետներին եւ ֆրանսիացի եւ նորվեգացի դիվանագետներին ներս մտնել. «Երբ ես մտա, դատավորը խոսում էր «չգրանցված» գրանտների, չվճարված հարկերի, կեղծված ստորագրությունների, ֆոնդերի աննպատակ յուրացումների եւ այդ գումարներով արտասահմանում ձեռք բերված սեփականության մասին»:

Հայաստան եւ Հայաստան ճանապարհորդել բառերը, ըստ Տանյա Լոկշինայի, պարբերաբար կրկնվում էին: Յունուսները նաեւ հետապնդման էին ենթարկվում պետական դավաճանության եւ Հայաստանի շահերի նպատակով լրտեսումներ կատարելու համար: Հայաստանին հղումները պատահական չէին թվում. երեւում է, որ իշխանությունները նպատակ ունեին անարգել Յունուսներին նրանց պատկերելով որպես խարդախներ, ինչպես նաեւ ազգի թշնամիներ:

Լեյլա Յունուսը իր վերջին խոսքում նկարագրեց արդարացիորեն այս դատական գործը նմանեցրեց խորհրդային հալածանքներին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31